Բրյուսելում մեկնարկում են Ղազախստանի քաղաքացիների համար ԵՄ այցագրային ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի պարզեցման համաձայնագրի շուրջ բանակցությունները դեկտեմբերի 2-ին կսկսվեն Բրյուսելում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը Բրյուսելում ԵՄ միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիքելայի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Եվրոպական միության հետ համագործակցության հետագա ընդլայնմանը չափազանց կարևոր հումքային մետաղների, տրանսպորտի և լոգիստիկայի, թվային նորարարության, գյուղատնտեսության, կրթության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Այս առումով մենք ողջունում ենք Ղազախստանի քաղաքացիների համար ԵՄ այցագրային ռեժիմի պարզեցման և հայրենադարձության  համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք նշանակված են դեկտեմբերի 2-ին, Բրյուսելում», - ասել է Կոշերբաևը, որի խոսքը մեջբերում է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանի և Եվրամիության միջև տնտեսական գործընկերության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-ի ու Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային փոխգործակցության զարգացումը։

Ղազախստանի և Եվրամիության միջև պաշտոնական խորհրդակցությունները հանրապետության քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման շուրջ ընթանում են 2023 թ. մայիսից: 2017 թվականին Ղազախստանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ սահմանեց ԵՄ բոլոր պետությունների քաղաքացիների համար՝ գործարար համագործակցության, զբոսաշրջության զարգացման և շփումների խթանման համար:

Հայերեն ქართული Русский

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել