Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռումինիային Ազգային տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ռումինիային Ազգային տոնի՝ Մեծ Միասնության օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
Warm congratulations to #Romania on the occasion of #GreatUnion Day.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) December 1, 2025
Looking forward to enhancing mutually beneficial cooperation both bilaterally & within 🇦🇲-🇪🇺 partnership. pic.twitter.com/U8IEcyPeQ3
«Ջերմորեն շնորհավորում ենք Ռումինիային՝ Մեծ Միության օրվա կապակցությամբ։
Անհամբերությամբ ակնկալում ենք խորացնել փոխշահավետ համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության տարածած գրառման մեջ։
Ռումինիայի Ազգային տոնը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 1-ին։ Այն կոչվում է Մեծ միության օր՝ ի հիշատակ 1918 թվականի դեկտեմբերի 1-ին Տրանսիլվանիայի և Ռումինիայի Թագավորության միաձուլման։