Ռազմական

Հայաստանի և Եգիպտոսի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Եգիպտոսի պաշտպանության նախարարները քննարկել են  համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում