Մշակույթ

Երևանում տեղի կունենա «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողով

2 րոպեի ընթերցում

Երևանում տեղի կունենա «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողով

Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 2-5-ը կանցկացվի «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովն իրականացնում է «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն: Բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանային հատվածի տեսասրահում:

Համաժողովին կմասնակցեն ֆիլմարտադրության, ֆիլմերի ցուցադրման և տարածման, կինոժառանգության պահպանման, ստեղծարար արդյունաբերության և կինոոլորտում թվային տեխնոլոգիաների մասնագետներ, պետական ​​մարմինների և կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, ԱՊՀ անդամ երկրներն ու Վրաստանը:

Համաժողովի 2025 թվականի գլխավոր թեման է՝ «ԱՊՀ անդամ պետություններում միջմշակութային երկխոսություն և համագործակցություն կինեմատոգրաֆիայի ոլորտում»։

Համաժողովի առանցքում միջազգային համագործակցության զարգացման, մասնագիտական ​​կապերի ամրապնդման, պետական ​​​​մարմինների և ոլորտի միջև համագործակցության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ազգային կինեմատոգրաֆիայի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների բացահայտումն է։

Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 5-ին կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի շնորհանդես, և համաժողովի միջազգային մասնակիցների փակ քվեարկությամբ կընտրվեն 4 լավագույն կինոնախագծերը: Դրանք ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ կինոնախագծի փաթեթների ձևավորման և առաջխաղացման նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում