Իրավունք

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 15 մլն դրամի հարկեր. պատճառված վնասը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 15 մլն դրամի հարկեր. պատճառված վնասը վերականգնվել է

Ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 15 մլն 563 հզր 53 ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում