Հայաստանն ու Իրաքը քննարկել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հուշագրի ստորագրման մանրամասները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները, Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացում և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի հաստատում, ներառյալ առցանց հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների միջև և երկիր ներկայացում երկու կողմերի միջև, զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրությունում:
Կողմերը կարևորել են նաև երկկողմ գործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։