Չինաստան

Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի

Հոնկոնգի բնակելի համալիրներում գրանցված սարսափելի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի, ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Հոնկոնգի իշխանությունները դեկտեմբերի 1-ին հայտարարել են, որ չկանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 13 մարդու։ Նշվում է, որ բնակելի համալիրի վերանորոգման համար օգտագործված սխալ նյութերը դարձել են հրդեհի պատճառ։

Մսնավորապես, հետաքննությունը վերահսկող պաշտոնյաները մամուլի ասուլիսում հայտնել են, որ հրդեհի պահին շենքերի վրա բամբուկե կառույցների շուրջ փաթաթված կանաչ ցանցի մի քանի նմուշների փորձաքննությունները չեն համապատասխանել հրակայունության չափանիշներին։ 

Հոնկոնգի 32-հարկանի ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրում հրդեհը սկսվել և արագ տարածվել էր նոյեմբերի 26-ի կեսօրին։  Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում