Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ֆլորիդայում ուկրաինական թիմի հետ հանդիպումն արդյունավետ էր, սակայն խաղաղության համաձայնագրի որոնման հարցում աշխատանքները դեռ շարունակվում են։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press-ից, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Խոսքը միայն այն պայմանների մասին չէ, որոնք վերջ են դնում մարտերին։ Խոսքը նաև այն պայմանների մասին է, որոնք Ուկրաինային երկարաժամկետ բարեկեցություն են ապահովում։ Կարծում եմ՝ մենք այսօր քննարկումները դրա վրա ենք կառուցել, բայց դեռ շատ անելիք կա»,- նշել է Ռուբիոն։

Ռուբիոն նաև հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 1-ին կայցելի Մոսկվա։

Իր հերթին, ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը բանակցությունները որակել է «արդյունավետ և հաջողված»։

«Մեր նպատակը բարգավաճ, ուժեղ Ուկրաինան է»։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը։ Եվ Միացյալ Նահանգները շատ ուժեղ աջակցություն է ցուցաբերել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։ 

Ումերովը, ինչպես Ռուբիոն, նշել է, որ Ֆլորիդայում կայացած հանդիպումը հիմնված էր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում կայացած բանակցությունների վրա։

Նոյեմբերի 30-ի երեկոյան Ֆլորիդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների բանակցությունները տևել են մոտ չորս ժամ։

Հայերեն العربية فارسی ქართული Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին