Ալավերդիում կենցաղային վեճի պատճառով 75-ամյա տղամարդը սպանել է 74-ամյա հարևանին
1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ին, հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ քաղաք Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից, նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի արդյունքում հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:
75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը:
Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։