Աշխարհ

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ Կիևում կա մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ Կիևում կա մեկ զոհ

ՌԴ զինված ուժերը նոյեմբերի 29-ի գիշերը զանգվածային հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի տարբեր շրջանների վրա՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և ավիառումբեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղական իշխանությունները հայտնում է, որ հարվածների են ենթարկվել Կիևը, Կիևի մարզը, ինչպես նաև Դնեպրն ու Խարկովը։

Ուկրաինայի մայրաքաղաքում վնասումներ են գրանցվել առնվազն չորս վարչական շրջաններում։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով Շևչենկովսկի շրջանում վնասվել է 14-հարկանի բնակելի շենք, Սոլոմենսկի շրջանում վնասվել է 25-հարկանի շենք և մի շարք ավտոմեքենաներ, ինչպես նաև մասնավոր տուն, Սվյատոշինսկի շրջանում ԱԹՍ-ը բախվել է եռահարկ բնակելի տանը, Դնեպրի շրջանում մասամբ ավերվել է յոթհարկանի շենք։ Մի շարք վայրերում բռնկվել են հրդեհներ, աշխատում են արտակարգ ծառայությունները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ նախնական տվյալներով մայրաքաղաքի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի։ Վիրավորվել է առնվազն 9 մարդ, որոնցից վեցին հոսպիտալացվել են, այդ թվում՝ մեկ երեխա։

Ռուսական ԱԹՍ-ների հարվածների տակ է հայտնվել նաև Կիևի մարզի Բրովարսկի շրջանը։ Այստեղ անօդաչուները մխրճվել են մի քանի բազմահարկ և մասնավոր տների մեջ, երկու մարդ վիրավորվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում