Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ փակ է միայն Կորեայի ձորի ճանապարհը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են՝ բացառությամբ Կորեայի ձորի ճանապարհը, որը փակ է երթևեկության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский