«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը մեծ շուքով տոնեց իր պատմության 40-ամյակը

4 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է մի քանի ճեմարաններ. ճեմարան սկսեցին անվանել այն կրթօջախները, որոնք, իրենց հիմքում ունենալով հայեցի կրթության ավանդույթները՝ որակական մի նոր աստիճան էին ներկայացնում:

Այսօր Հայաստանում գործող Ճեմարանը հավատարիմ մնալով իր արժեքներին և առաքելությանը՝ կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի, շարունակում է իր անընդմեջ զարգացումը՝ ապահովելով որակյալ կրթություն հազարավոր սաների համար։ Այն տոնում է իր 40-ամյա հոբելյանը՝ ապացուցելով, որ կրթությունն ու կրթված մարդիկ մեր վաղվա լավ օրվա ամենակարևոր երաշխավորներն են։

Միջոցառմանը մասնակցելուց առաջ ճեմարանական համայնքի ներկայացուցիչները և միջազգային հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանց սիմվոլիկ այցը դարձավ օրը սկսելու խորը և արժանապատիվ նախաբան՝ արտացոլելով Ճեմարանի արժեքային հիմքերը։

«Ճեմարան ընդունվում են, բայց չեն ավարտում։ Այն կրթահամալիր լինելուց զատ՝ ընտանիք է և ունի հստակ գաղափարախոսություն՝ հայրենասիրություն, ընկերասիրություն, նվիրվածություն երկրին ու ժողովրդին, լինել առաջամարտիկ և սխալ երևույթի կողքով չանցնել անտարբեր»,– ասում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը։

Ճեմարանական համայնքը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում ստեղծվել է նաև Շրջանավարտների միությունը, որը պահում է ամուր կապը շրջանավարտների և Ճեմարանի միջև՝ ապահովելով շարունակական համագործակցությունն ու միասնականության զգացումը։ Միջոցառմանը ներկա էին տարբեր տարիների շրջանավարտներ, միջազգային հյուրեր, ներկայիս և նախկին աշխատակիցներ։ 

«Մեզ սովորեցնում են սովորել, ոչ թե պարզապես գիտելիք կուտակել, լինել թիմի և ճեմարանական ընտանիքի անդամ, մշակել տեսլականներ, քայլ առ քայլ գնալ դրանց ուղղությամբ և այդ ճանապարհին երբեք չընկրկել որևէ դժվարության առաջ»,– նշում է Ճեմարանի շրջանավարտ Կարինե Ստեփանյանը։

Միջոցառման ընթացքում ճեմարանականները ներկայացրին իրենց ձեռքբերումներն ու 40 տարիների ահռելի աշխատանքը էքսպո ցուցադրությունների՝ 20 և ավելի տաղավարների միջոցով։ Երեկոյի տոնական մթնոլորտը լրացրեց նաև գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ճեմարանականներից կազմված բենդի գեղեցիկ կատարումները։ «Այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը» գիրքը ներկայացնում է այն գաղափարը, որի շուրջ միավորվել են տարբեր մարդիկ՝ ձևավորելով մի մեծ ու լուսավոր կրթական հաստատություն։

«Գրքի հերոսը Ճեմարանն է։ Հիմնական հարցազրույցները եղել են Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ։ Հետագայում կլինեն հատորներ, որտեղ կներկայացվեն պատմություններ կրթահամալիրի հիմնադրման ակունքներում կանգնած մյուս մարդկանցից»,– նշում է գրքի հեղինակ, Ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանը։

Ճեմարանի 40-ամյակին նվիրված միջոցառումը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի ամփոփում, այլև ապագայի նոր հեռանկարների սկիզբ։ Տասնյակ սերունդներ, հարյուրավոր պատմություններ և հազարավոր մարդկային ճակատագրեր համախմբվել են Ճեմարանի և ճեմարանական գաղափարախոսության շուրջ։ Եվ այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը, սկսվում է մեծ գաղափարների ճանապարհը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն