Աշխարհ

Երմակի տանը խուզարկություններ են իրականացվում

2 րոպեի ընթերցում

Երմակի տանը խուզարկություններ են իրականացվում

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ երկրի հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են իրականացնում իր բնակարանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Այսօր Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունն իսկապես իրականացնում են դատավարական գործողություններ իմ տանը։ Հետաքննիչների համար որևէ խոչընդոտ չկա», - հաստատել է Երմակն իր տանը խուզարկությունների մասին ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված լուրերը։

Նա նշել է, որ հետաքննիչներին տրվել է բնակարան մուտք գործելու լիարժեք հնարավորություն։ Երմակի փաստաբանները նույնպես ներկա են դեպքի վայրում և համագործակցում են իրավապահ մարմինների հետ։

Ավելի վաղ մի քանի լրագրողներ և պատգամավորներ հայտնել էին, որ Անդրեյ Երմակի կառավարական բնակարանում խուզարկություններ են իրականացվում։ Այդ տեղեկությունն ավելի ուշ հաստատել է նաև Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն։ Ըստ բյուրոյի՝ բոլոր գործողությունները թույլատրվել են դատարանի կողմից և իրականացվում են քրեական հետաքննության շրջանակում։ Հետաքննիչները խոստացել են մանրամասները հրապարակել ավելի ուշ։

Խուզարկությունները տեղի են ունենում Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ կապված «Էներգոատոմ» պետական ​​էներգետիկ ընկերության հետ։ Այս սկանդալը հանգեցրել է էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականին: Սկանդալի առանցքային դեմքը գործարար Թիմուր Մինդիչն է, որն, ըստ լրատվամիջոցների, նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընկերն է։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում