Չինաստան

Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում նոյեմբերի 26-ին բռնկված ավերիչ հրդեհի զոհերի թիվը հասել է 94-ի, 76 մարդ վիրավոր է։ 300 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Հոնկոնգի իշխանությունները հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են։ 

Հրդեհի առաջացման պատճառները դեռ հետաքննվում են, սակայն մասնագետներն ասում են, որ կրակն արագ տարածվել է շենքերում շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դյուրավառ ցանցերի և բամբուկե փայտամածների պատճառով։ 

Ութ շենքից բաղկացած բնակելի համալիրում կա 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ 

Ըստ South China Morning Post լրատվամիջոցի՝ ապահովագրական ընկերությունը պետք է 260 միլիոն դոլարի չափ գումար վճարի վնասների համար։ 

Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։

Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Այն ժամանակ հրդեհի հետևանքով զոհվել էր 176 մարդ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում