Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 75-ի
1 րոպեի ընթերցում

Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի շենքերում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 75-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։
«Հրդեհի հետևանքով տուժել է 76 մարդ, այդ թվում՝ 11 հրշեջ, զոհերը 75-ն են, որոնցից 1-ը՝ հրշեջ ծառայության աշխատակից»,- ասված է հաղորդագրությունում։
Ութ շենքից բաղկացած բնակելի համալիրում կա 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Կրակը տարածվել է ութ շենքերից յոթում։ Յոթ շենքերից չորսում մոլեգնող կրակը վերահսկողության տակ է վերցվել, մինչդեռ մյուս երեք շենքերի վերին հարկերում հրդեհները դեռևս շարունակվում են։ Գրեթե 300 մարդ անհետ կորած է։
Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։ Կառավարությունը հետաքննություն է սկսել հրդեհի պատճառը պարզելու համար։