Աշխարհ

ԱՄՀ-ն հայտարարել է Կիևի հետ 8,2 մլրդ դոլարի ֆինանսավորման շուրջ համաձայնության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ն հայտարարել է Կիևի հետ 8,2 մլրդ դոլարի ֆինանսավորման շուրջ համաձայնության մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Ուկրաինայի ներկայացուցիչները փորձագիտական ​​մակարդակով համաձայնության են եկել մոտ 8,2 միլիարդ դոլարի ծավալով  ֆինանսավորման նոր ծրագրի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ԱՄՀ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ծրագիրը նախատեսված է 48 ամսվա համար։ ԱՄՀ-ի պատվիրակության հանդիպումներն Ուկրաինայի իշխանությունների հետ տեղի են ունեցել նոյեմբերի 17-21-ը։

Գերագույն ռադայի բյուջետային հանձնաժողովի ղեկավար Ռոքսոլանա Պիդլասան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՀ-ն բանակցություններ է սկսել Կիևի հետ ֆինանսավորման նոր  ծրագրի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում