Չինաստան

Չինաստանում 11 մարդ է զոհվել գնացքի վրաերթի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Չինաստանում 11 մարդ է զոհվել գնացքի վրաերթի հետևանքով

Չինաստանի հարավային Յուննան նահանգում նոյեմբերի 27-ին գնացքի վրաերթի պատճառով  11 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ սեյսմիկ սարքավորումներ փորձարկող գնացքը հարվածել է շինարարների խմբին, որը Կունմին շրջանի Լուոյան քաղաքի երկաթուղային կայարանում աշխատանքներ էր իրականացնում երկաթգծերի վրա։

Ներկայում կայարանում երթևեկությունը վերականգնված է։ Երկաթուղային վարչությունը հայտարարել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում