Հայաստան

Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում աշխատանքները շարունակվում են

Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը նոյեմբերի 26-ի ժամը 10։30-ի դրությամբ  մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ ընդգծելով, որ մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։

«Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։

Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է»,– նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։

Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Անդրադառնալով մամուլում տարածվող՝ հրդեհաշիջման աշխատանքների համար կամավորների հավաքագրման մասին տեղեկություններին, Ծառայությունից հայտնում են, որ իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն:  

«Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,– հայտնում են ՓԾ–ից։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում