Իրավունք

Վերականգնվել է ֆիզիկական անձին պատճառված 75 մլն դրամի վնասը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է ֆիզիկական անձին պատճառված 75 մլն դրամի վնասը

Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի ամռան ընթացքում ընկերության տնօրենն առանց ընկերության սեփականատիրոջ իմացության հափշտակել է 75 մլն ՀՀ դրամ գումար:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ֆիզիկական անձին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում