ԿԳՄՍ նախարարը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հետևել է հիմնանորոգման աշխատանքին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հետևել է հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղում քննարկվել են մի շարք հարցեր:
Նախարարը կարևորել է որակի և ժամկետների պահպանման հարցը:
Կարդացեք հոդվածը` العربية