Իրան

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ 

Նրա խոսքով՝ այցը կկայանա Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով, և բանակցությունների օրակարգում կլինեն միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ՝ բանտարկյալների փոխանակումը։

Նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկայում բացառված են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում