Պակիստանյան ուժերի հարձակման հետևանքով Աֆղանստանում 9 երեխա է զոհվել

2 րոպեի ընթերցում

Պակիստանյան ուժերի կողմից Աֆղանստանի Խոստ նահանգում բնակելի տան ռմբակոծությունից հետո զոհվել է առնվազն ինը երեխա և մեկ կին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  X-ում գրառման մեջ հայտնել է աֆղանական թալիբների խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։ 

«Երեկ գիշերը, ժամը 12-ի սահմաններում, Խոստ նահանգի Գորբուզ թաղամասի Մուղալգայի շրջանում պակիստանյան ներխուժող ուժերը ռմբակոծել են տեղի բնակիչ Վիլայաթ Խանի տունը, որի հետևանքով զոհվել է 9 երեխա (5 տղա և 4 աղջիկ) և մեկ կին, և ավերվել է նրանց տունը», - նշել է Մուջահիդը՝ կից հրապարակելով զոհվածների լուսանկարները։ 

Խոսնակը հավելել է, որ ավիահարվածներ են հասցվել նաև Կունարի և Պակտիկայի նահանգներին, որտեղ վիրավորվել է չորս քաղաքացիական անձ։

Վերջին տարիներին Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունները լարվել են։ Հոկտեմբերին Պակիստանի և Աֆղանստանի զինվորականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զոհեր էին գրանցվել, որից հետո կողմերը Դոհայում հրադադար են կնքել, սակայն Թուրքիայում անցկացված խաղաղության բանակցությունները ձախողվել են, և չի հաջողվել հասնել երկարաժամկետ համաձայնագրի։ Իսլամաբադը մեղադրել է Աֆղանստանի տարածքում ապաստան գտած զինյալներին Պակիստանի տարածքում հարձակումներ կազմակերպելու համար։ Քաբուլը հերքում է, որ զինյալներին ապաստան է տվել Պակիստանի վրա հարձակվելու համար։

Հայերեն Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար