Քաղաքականություն

ՀՀ-ն ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը

Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 24-ին պաշտոնապես ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդերում ՀՀ դեսպանությունը։

Նախագահության ստանձնման կապակցությամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովը նշել է. «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանձնել այս պատասխանատու պաշտոնը։ Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։ Հայաստանը պատրաստ է ներդնելու իր փորձը տարաձայնությունները կամրջելու և կառուցողական լուծումներ գտնելու հարցում»։

Ընդհանուր հարցերով հանձնաժողովը ՔԶԱԿ Մասնակից պետությունների համաժողովի կարևորագույն մարմինն է` բաղկացած ՔԶԱԿ մասնակից բոլոր պետություններից, որտեղ քննարկվում են բովանդակային հիմնական այն հարցերը, որոնց զգայունությունից ելնելով մասնակից պետությունների միջև հնարավոր չի եղել համաձայնության հասնել։ 

Հանձնաժողովի հիմնական գործառույթը վերջինիս հասցեագրված հարցերի վերաբերյալ մասնակից բոլոր պետությունների ներկայացրած առաջարկների դիտարկումը և կոնսենսուս ձևավորելու նպատակով բանակցությունների անցկացումն է։ 

Որպես նախագահող՝ Հայաստանին վերապահված է նշյալ քննարկումներն ու բանակցությունները համակարգելու գործառույթը՝ աշխատանքներ տանելով ներգրավված բոլոր կողմերի հետ։ Նախագահողը վճռորոշ դերակատարում ունի ոչ պաշտոնական խորհրդակցությունների անցկացման և բանակցությունների ուղղորդման գործում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում