Իրավունք

Ավարտվել է օտարերկրյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է օտարերկրյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Հրազդանի կիրճում օտարերկրյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ Հ.Ե.-ն Հրազդանի կիրճում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող կտրող–ծակող առարկայի գործադրմամբ հարվածել է օտարերկրյա քաղաքացուն՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք:

Հ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Վերջինս կալանավորված է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում