Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է ռուսական զինված ուժերի կողմից ուկրաինական Խարկով քաղաքի վրա զանգվածային դրոնային հարձակման մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքապետ Իգոր Տերեխովը «Տելեգրամ»-ում հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նահանգապետ Օլեգ Սինեգուբովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի երկրորդ խոշորագույն քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 11 ու 12 տարեկան երկու երեխա։
Ռուսաստանի զինված ուժերից էլ տեղեկացրել են, որ նախորդ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի տարբեր հատվածներում ոչնչացրել են ուկրաինական 93 անօդաչու թռչող սարք։
Կարդացեք հոդվածը` Русский