Աշխարհ

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները պլանավորում են ամրապնդել ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը

1 րոպեի ընթերցում

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները պլանավորում են ամրապնդել ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը

Հարավային Աֆրիկայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և կփնտրեն այդ ծրագիրն ամրապնդելու ուղիներ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Ուկրաինան ամիսներ շարունակ պատրաստ է եղել բանակցությունների, մինչդեռ Ռուսաստանը դանդաղում է և շարունակում է իր մահացու գործողությունները։ Ահա թե ինչու մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ՝ մեկընդմիշտ արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար», - ընդգծել է Սթարմերը։

Գագաթնաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին։ Հարավային Աֆրիկան ​​առաջին աֆրիկյան պետությունն է, որն հյուրընկալում է գագաթնաժողովը, և առաջին անգամ «Մեծ Քսանյակի» հանդիպումը կանցկացվի առանց աշխարհի ամենամեծ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և ՌԴ-ի առաջնորդների։

 
 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում