Հասարակական

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել. կրակը վերահսկելի է

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել. կրակը վերահսկելի է

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում նոյեմբերի 21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում, ինչի արդյունքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում, և կրակը վերահսկելի է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել են ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում։ Նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։

Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում