Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն դրամի վնասը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն դրամի վնասը

Ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերության կողմից պետությանը պատճառված 123 միլիոն 335 հազար 339 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է Քննչական կոմիտեն։

Ընկերության կողմից իրական շրջանառության թաքցման դեպքով քննվող քրեական վարույթի ընթացքում ստացվել են համապատասխան փաստական տվյալներ։

Ըստ մարմնի հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով հաշվետվություններում խեղաթյուրել է հարկման ենթակա տվյալները՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ընկերությունը փոխհատուցել է պետությանը հասցված ամբողջ վնասը։ Նախաքննությունը շարունակվում է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում