Հայաստան-Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն. Տոկաև

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ղազախստան հարաբերությունները շարունակաբար զարգանում են և այսօր ունեն ռազմավարական նշանակություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

Տոկաևը շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին իր հրավերը ընդունելու համար։

«Այսօրվա այցն ունի առանձնահատուկ՝ պատմական կարևորություն։ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հուսալի և վստահելի գործընկեր, և մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության և հարգանքի վրա»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Ղազախստանը մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ բարձր գնահատելով հայկական մշակույթն ու պատմական ժառանգությունը։

«Այդ արժեքները հիմք են, որոնց վրա կառուցում ենք մեր բազմակողմանի համագործակցությունը»,- ընդգծեց Ղազախստանի նախագահը։

Նա շեշտեց, որ իր պաշտոնական այցը Հայաստան 2023 թվականին, ինչպես նաև՝ ընթացիկ բանակցությունների արդյունքները, վկայում են հարաբերությունների դինամիկ զարգացման մասին։

«Հայաստան–Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն։ Մենք ստորագրել ենք համատեղ հայտարարություն, և այս այցը նոր հնարավորություններ ու ճանապարհներ է բացել համագործակցության համար»,- ասաց Ղազախստանի նախագահը՝ ընդգծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Հայերեն العربية English Español فارسی Русский

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին

Պակիստանը խոստացել է Սաուդյան Արաբիան հութիներից պաշտպանել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով