Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյանից դեպի Սասնա Ծռեր փողոց փակ է լինելու երթևեկելի երկու ուղղություն
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։