Աշխարհ

Ինդոնեզիայում սողանքների զոհերի թիվը հասել է 30-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում սողանքների զոհերի թիվը հասել է 30-ի

Ինդոնեզիայի կենտրոնական Ճավա կղզու երկու շրջաններում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման գործակալությունը։

Գործակալության խոսնակ Աբդուլ Մուհարին հայտնել է, որ նախորդ շաբաթ Չիլակապ քաղաքում և հանգստյան օրերին Բանջարնեգարա շրջանում տեղատարափ անձրևների առաջացրած սողանքների հետևանքով մոտ 21 մարդ անհետ կորած է։

Նա նաև նշել է, որ սողանքի հետևանքով տասնյակ տներ են վնասվել, յոթ մարդ վիրավորվել է, իսկ ավելի քան 900 բնակիչ տարհանվել է։ 

Խոսնակը նաև տեղեկացրել է, որ առնվազն 700 փրկարար, այդ թվում՝ ոստիկաններ և զինվորականներ, շարունակում են որոնել անհետ կորածներին։

Ըստ օդերևութաբանական գործակալության՝ Ինդոնեզիայում անձրևների սեզոնը սկսվել է սեպտեմբերին և կշարունակվի մինչև ապրիլ, ինչը մեծացնում է ջրհեղեղների և ինտենսիվ տեղումների վտանգը շատ շրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում