Քաղաքականություն

Հայաստանի ու Վրաստանի ընդհանուր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է. Վահագն Խաչատուրյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Վրաստանի ընդհանուր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ հայկական կողմն ամեն ինչ անում է Վրաստանի հետ հարաբերությունների խորացմանը նպաստելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ նախագահը նշել է, որ Վրաստանն ու Հայաստանը ցանկանում են, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն լինի։  

«Շատ շնորհակալ եմ Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար։ Ես ժամանեցի երեկ, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ միշտ այստեղ եմ եղել։ Սա պայմանավորված է մեզ ցուցաբերված ուշադրությամբ և մեր այցի համար ստեղծված միջավայրով։ Վստահ եմ, որ դա նաև մեր երկրների վարչապետների անձնական հարաբերությունների, հուսալի գործընկերության շնորհիվ է, որը ամրապնդում է մեր կապերը։ Նման բարձր մակարդակի հանդիպումները նոր հնարավորություններ են ստեղծում երկու կողմերի համար։ Մեր ընդհանուր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է, ինչպես նաև ներքին քաղաքական կայունությունը»,- ասել է ՀՀ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների ժողովուրդները կգնահատեն Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ջանքերը, որոնք ուղղված են երկրների ինքնիշխանության և անկախության պահպանմանը։ 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիում հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի և խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում