Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է ռուսական հարձակման հետևանքով առնվազն 26 քաղաքացիական անձի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է ռուսական հարձակման հետևանքով առնվազն 26 քաղաքացիական անձի զոհվելու մասին

Ուկրաինայի արևմտյան Տերնոպոլ քաղաքում Ռուսաստանի կողմից իրականացված դրոնային և հրթռիային ահրաձկումների հետևանքով առնվազն 26 քաղաքացիական անձ է մահացել, այդ թվում և երեք երեխա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Նա նշել է, որ հարձակման հետևանքով թիրախավորվել է բնակելի շենք, վիրավորվել է մոտ 100 մարդ, որոնց շարքում 18-ը երեխաներ են։ 

Ռուսական հարձակման հետևանքով տուժել են նաև Լվով և Իվանո-Ֆրանկիվսկ շրջանները, իսկ Խարկովում վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ 

Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական 476 դրոններից 442-ը, ինչպես նաև արձակված 48 հրթիռներից 41-ը ոչնչացնելու մասին։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախորդ գիշեր երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել է ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում