Հայաստանն ակնկալում է Վրաստանի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և COP17-ին

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում է, որ Վրաստանը կմասնակցի 2026 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17): 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:  

«Հայաստանն ակտիվորեն նախապատրաստվում է 2026թ. Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմանը։ Ակնկալում ենք վրացական կողմի մասնակցությունը››,-նշեց ՀՀ նախագահը։ 

Վահագն Խաչատուրյանը նաև ընդգծեց, որ Վրաստանի նախագահի հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ, քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները:

Նա նաև հայտարարեց, որ քննարկումների առանցքում են եղել երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական և երիտասարդական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին, իսկ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ հոկտեմբերի 18-30-ը: 

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է նոյեմբերի 19-ից 20-ը: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Նախագահը նաև հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Հայերեն Español Русский 中文

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը