Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի ու Միխեիլ Կավելաշվիլիի՝ Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ բազմոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև Երևանի ու Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված հետագա անելիքներին վերաբերող հարցեր:  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:  

ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների միջև ամուր, բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։ 

«Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության ու ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Վերջին շրջանի բարձր և բարձրագույն մակարդակի փոխայցելությունների և երկկողմ շփումների հաճախականությունը հստակ վկայություն են, թե ինչ ինտենսիվ են Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները»,- նշեց ՀՀ նախագահը։  

Վահագն Խաչատուրյանի բնորոշմամբ՝ երկու պետությունների սերտ համագործակցությունը կողմերին հասցրել է պատմական մի հանգրվանի, երբ երկկողմ համագործակցությունը բարձրացել է ռազմավարական գործընկերության մակարդակի՝ չնայած գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը միշտ կրել է ռազմավարական բնույթ, սակայն այժմ այն ամրագրվել է նաև պաշտոնական մակարդակում։ 

«Այսօր հարգարժան գործընկերոջս հետ ունեցանք բավականին արդյունավետ և բովանդակալից քննարկումներ: Նախագահ Կավելաշվիլիի հետ մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք երկկողմ բազմոլորտ փոխգործակցությանը և Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված հետագա անելիքներին»,-շեշտեց ՀՀ  նախագահը։

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է նոյեմբերի 19-ից 20-ը: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Նախագահը նաև հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:  

Հայերեն العربية English فارسی Français Русский

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը