Մշակույթ

ԱՄՆ-ում 236 միլիոն դոլարով վաճառել են Կլիմտի կտավը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում 236 միլիոն դոլարով վաճառել են Կլիմտի կտավը

Ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի «Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը» գործը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 236,4 միլիոն դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հաղորդել է Sotheby's աճուրդի տունը։

Աճուրդի տան տվյալներով՝ վաճառքի պահին նկարը եղել է ժամանակակից արվեստի ամենաարժեքավոր ստեղծագործությունը, որը երբևէ վաճառել են աճուրդներում։

«Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը» պատկերում է Կլիմտի մեծահարուստ հովանավորների դստերը։ Աղջիկը պատկերված է թեթև, նախշազարդ զգեստով։ Նկարիչն այն ստեղծել է իր մահից երկու տարի առաջ։

Գուստավ Կլիմտը հայտնի ավստրիացի նկարիչ է, մոդեռն ոճի հիմնադիրներից մեկը։ Նա «Վիեննական սեցեսիոնիզմ» գեղարվեստական ​​միավորման հիմնադիրներից մեկն էր (1897) և նախագահը։ Նրա առավել հայտնի նկարներն են «Համբույրը», «Հուդիթը և Հոլոֆեռնեսը» և «Ադել Բլոխ Բաուերի դիմանկարը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում