Թրամփը գնահատել է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը Գազայի շուրջ ԱՄՆ բանաձևի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գնահատում է Ռուսաստանի և Չինաստանի որոշումը՝ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հատվածում խաղաղության իր ծրագրի բանաձևի քվեարկության ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամմադ բին Սալմանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ։

«Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտոնապես ընդունեց իմ խաղաղության ծրագիրը և հավանություն տվեց  Խաղաղության խորհրդի (ստեղծմանը)», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։ 

ԱՄՆ ղեկավարի կարծիքով՝ կարելի է համարել, որ փաստաթուղթն ընդունվել է միաձայն։

«Չինաստանը, որը դեմ էր, ձեռնպահ է մնացել և դեմ չի քվեարկել։ Ռուսաստանը, որը դեմ էր, դեմ չի քվեարկել։ Մենք գնահատում ենք դա։ Մեկ դեմ ձայն, և դա տեղի չէր ունենա», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ 

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է հասնել այն բանին, որ ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հանձնի  ևս երկու պատանդի մարմին։ Թրամփի կարծիքով՝ Գազայում իրավիճակն առայժմ «փոքր-ինչ անկանոն է», բայց այն «կհասցվի կատարելության»:

Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևի օգտին, որը հաստատում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը։ Փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։

Ծրագրում ներառված է Միջազգային կայունացման ուժերի ստեղծումը, կառավարման անցումային մարմնի՝ Խաղաղության խորհրդի ստեղծումը։ 

Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլով հոկտեմբերի 10-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կատարել են պատանդների և բանտարկյալների փոխանակում։  

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայում խաղաղության վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ