Շոտլանդիան 1998 թվականից  ի վեր առաջին անգամ նվաճել է «Մունդիալ»-ի ուղեգիր

2 րոպեի ընթերցում

Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային թիմը 1998 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ `«Մունդիալ-2026»-ի ընտրական փուլի շրջանակներում Շոտլանդիայի ազգային թիմը Դանիայի հետ խաղում հաղթանակ է տոնել և, խմբում զբաղեցնելով առաջին տեղը,  կրկին կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մինչ այս աշխարհի առաջնության ուղեգիր էին նվաճել նաև ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան,  Ճապոնիան, Պարագվայը, Մարոկկոն, Թունիսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Իրանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Ուրուգվայը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Եգիպտոսը, Ալժիրը, Գանան, Կաբո Վերդեն, Սենեգալը, Կոտ դ’Իվուարը, Անգլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Գերմանիան, Շվեյցարիան,  Իսպանիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Նորվեգիան, Բելգիան, Անգլիան: 

Եվրոպական ընտրական գոտու մյուս 4 ուղեգրերը կխաղարկեն խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը:

2026 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 թիմ, որոնք կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրում չորս հավաքական: Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս կգան առաջին երկու տեղը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում գտնվող ութ լավագույն թիմերը: 

Հայերեն

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը