Արուսյակ Ջուլհակյանը Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ բյուրոյի նիստին

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 10-12-ը կգործուղվի Ֆրանսիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրություն է ստորագրել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Արուսյակ Ջուլհակյանը Փարիզում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստի, ինչպես նաև «Նոր ժողովրդավարական դաշնագիր» ժամանակավոր հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Հայերեն English Русский