Cloudflare-ի տեխնիկական խնդիրների պատճառով շատ կայքեր խափանումներով են աշխատում, այդ թվում՝ «Արմենպրես»-ի կայքը

1 րոպեի ընթերցում

Cloudflare ամպային ծառայության աշխատանքում գրանցվել է խոշոր տեխնիկական խնդիր, որի հետևանքով ամբողջ աշխարհում բազմաթիվ կայքեր խափանումներով են աշխատում։ Խափանումների խնդրի հետ բախվել է նաև «Արմենպրես»-ի կայքը: Cloudflare-ը հայտնել է, որ հաճախորդների կայքերը սկսել են վերականգնվել, սակայն առայժմ կարող են լուրջ խնդիրներ ունենալ։

Խափանման հետևանքով անհասանելի էր X սոցիալական ցանցը։ Խնդիրներ են եղել նաև Spotify-ի և ChatGPT-ի, ինչպես նաև այնպիսի լրատվական կայքերի աշխատանքում, ինչպիսիք են Mediazona-ն, Novaya Gazette Evropa-ը, Ukrainska Pravda-ն, Hromadske-ը, Delfi-ն և այլն։ Կապի խնդիրների մասին հաղորդել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի օգտատերերը։

Cloudflare-ը հայտարարել էր, որ տեղյակ է խնդրի մասին և աշխատում է այն լուծելու ուղղությամբ։

Cloudflare-ը ամերիկյան ընկերություն է, որը մատուցում է ամպային ծառայություններ կայքերի և ինտերնետային հավելվածների համար։ Ընկերության տվյալներով՝ իր ցանցը մշակում է ամբողջ վեբ թրաֆիքի մոտ 20%-ը։

Հայերեն English Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս