SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել օվկիանոսի մակարդակի ուսումնասիրությամբ զբաղվող Sentinel-6B արբանյակը
1 րոպեի ընթերցում

Ավիատիտեզերական SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը նոյեմբերի 17-ին բարեհաջող կերպով Երկրի ուղեծիր է դուրս բերել Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) Sentinel-6B արբանյակը, որը հետևելու է օվկիանոսի մակարդակի փոփոխություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի էջում հայտնել է SpaceX-ը։
Deployment of Sentinel-6B confirmed pic.twitter.com/sNHVyUksNZ
— SpaceX (@SpaceX) November 17, 2025
Ակնկալվում է, որ Sentinel-6B արբանյակը, որի ստեղծմանը մասնակցել է նաև NASA-ն, նախատեսված է համաշխարհային օվկիանոսի մակարդակը, խոնավությունը, ճնշումը և ջերմաստիճանը ճշգրիտ որոշելու համար։ Տվյալները կօգնեն ավելի լավ կանխատեսել բնական աղետները և ստեղծել կլիմայի փոփոխության մոդելներ։
Sentinel-6B-ն ուղեծրում կշարունակի աշխատանքը մինչև 2030 թվականը։