Վիետնամում ավտոբուսը հայտնվել է սողանքի տակ. կան զոհեր ու վիրավորներ
1 րոպեի ընթերցում

Վիետնամի կենտրոնական հատվածում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի տակ ավտոբուս է մնացել։ Առնվազն վեց մարդ մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի պետական լրատվական գործակալությունը։
Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 32 մարդ։ 19 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Երկու մարդ շարունակում է մնացել սողանքի տակ։ Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում այդ անձանց ցեխի և քարերի տակից դուրս բերելու նպատակով։