Հայաստանի ֆուտբոլի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիային

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտու քաղաքում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Պորտուգալիայի հավաքականը տիրում էր նախաձեռնությանն ու 7-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ռենատու Վեյգան ու առաջ մղեց պորտուգալացիներին: Բայց Հայաստանի հավաքականը վերականգնեց հաշվի հավասարությունը 18-րդ րոպեին: Էդուարդ Սպերցյանը գրավեց Պորտուգալիայի դարպասը` խփելով հավաքականում իր 11-րդ գնդակը: 

Սակայն 28-րդ ու 30-րդ րոպեներին` ընդամենը երկու րոպեի ընթացքում, Պորտուգալիայի հավաքականը երկու անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: Նախ աչքի ընկավ Գոնսալու Ռամուշը, այնուհետև` Ժոաու Նևեշը: Վերջինս նաև դարձավ դուբլի հեղինակ` 40-րդ րոպեին ստանդարտ դիրքից գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը:

Եվ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում` Հայաստանի հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Բրունու Ֆերնանդեշը:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը շարունակեց անհաջող ելույթն ու ևս 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Բրունու Ֆերնանդեշը ևս երկու անգամ գրավեց Հենրի Ավագյանի դարպասը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժոաու Նևեշը, ով կրկին հեթ-տրիկ ձևակերպեց: Եվ հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց նաև Ֆրանսիշկու Կոնսեյսաուն:

Պորտուգալիա-Հայաստան` 9:1:

Պորտուգալիայի ազգային թիմը խմբում գրավեց առաջին տեղը` նվաճելով 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր: Հայաստանի ընտրանին խմբում վերջինն է:

 

Հայերեն

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը