Հայաստան

Ժամը 16։00-ի դրությամբ Վաղարշապատում ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ

1 րոպեի ընթերցում

Ժամը 16։00-ի դրությամբ Վաղարշապատում ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։ 

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ 

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 51 անձ։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել են 45 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 17 զանգեր։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 10 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 52 քաղաքացու։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում