Երևանում ավտոմեքենաների բախման հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում նոյեմբերի 15-ին ժամը 10:31-ին բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ու վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։