Երթևեկության սահմանափակում՝ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիներում
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-16-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիները:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են երևանի քաղաքապետարանից։