Իրան

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալլահ ալ-Թանիի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Իրանի և Կատարի արտգործնախարարները նաև մտահոգություն են հայտնել Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածության վերաբերյալ և ընդգծել խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու կարևորությունը։

Բացի այդ, նրանք քննարկել են Գազայի հատվածում վերջին զարգացումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից վերջերս ներկայացված բանաձևի նախագիծը՝ ընդգծելով Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում