Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի վերաքննիչ դատավարությունը կսկսվի մարտին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից վերաքննիչ դատարան ներկայացված դիմումի քննությունը կմեկնարկի 2026 թվականի մարտի 16-ին՝ շարունակվելով մինչև հունիսի 3-ը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այս մասին հայտնել է Փարիզի դատարանը։

Սեպտեմբերի 25-ին դատարանը 2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման ու հոկտեմբերի 21-ին բանտարկվել էր՝ դառնալով այդ կարգավիճակում հայտնված ԵՄ անդամ պետության առաջին նախկին ղեկավարը։ 

Նոյեմբերի 10-ին Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել էր բանտից պայմանական ազատ արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և նրան դատական ​​​​հսկողության տակ դնել։ Սարկոզիին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ 

Ֆրանսիայի նախկին նախագահը բազմիցս մերժել է իր դեմ ներկայացված մեղադրանքները։ Բանտից տուն վերադառնալուց հետո նա X-ի իր էջում գրել էր․ «Ճշմարտությունը կհաղթի։ Սա փաստ է, որը մեզ կյանքն է սովորեցրել»։

 «Լիբիական գործով» մեղադրողները հայտարարել էին, որ Սարկոզիի օգնականները, գործելով նրա անունից, 2005 թվականին գործարք են կնքել Քադաֆիի հետ՝ անօրինական կերպով ֆինանսավորելու Սարկոզիի հաղթական նախագահական ընտրությունների քարոզարշավը։

Աշխարհ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պայմանականորեն ազատ է արձակվել

Հետաքննիչները կարծում են, որ դրա դիմաց Քադաֆիին խոստացվել է օգնություն՝ վերականգնելու նրա միջազգային հեղինակությունը, որը խաթարվել էր 1988 թվականին Շոտլանդիայի Լոքերբիի ինքնաթիռի ռմբակոծման, ինչպես նաև 1989 թվականին Նիգերի վրայով մեկ այլ ինքնաթիռի կործանման միջադեպերի պատճառով։ Լիբիական կողմը մեղադրվում էր այդ գործողությունների իրականացման մեջ։

Հայերեն English Français Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը