Չինաստանը պահպանում է իր միջուկային զինանոցը նվազագույն մակարդակում

1 րոպեի ընթերցում

Չինաստանն իր միջուկային զինանոցը պահպանում է այն նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նոյեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ։

«Չինաստանը հաստատապես հանձնառու է խաղաղ զարգացման ուղուն և իր ազգային պաշտպանության քաղաքականության պաշտպանական բնույթին։ ՉԺՀ-ն միշտ պահպանում է իր միջուկային ուժերն այն նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար», -հայտարարել է դիվանագետը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի՝ G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին։

Ավելի վաղ G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարության մեջ մտահոգություն էին հայտնել Չինաստանի ռազմական կարողության և նրա միջուկային զինանոցի արագ ընդլայնման վերաբերյալ։ Նրանք կոչ էին արել Պեկինին ցույց տալ կայունության նկատմամբ իր հանձնառությունը՝ թափանցիկությունը բարձրացնելու միջոցով։

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը