Հարավային Կորեայում մեքենան մխրճվել է շուկայի մեջ. կան զոհեր և վիրավորներ
1 րոպեի ընթերցում

Թեթև բեռնատար ավտոմեքենան նոյեմբերի 13-ին Հարավային Կորեայում 150 մետր մխրճվել է շուկաներից մեկի մեջ, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, 18-ը ստացել են վնասվածքներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Սեուլից 20 կմ դեպի արևմուտք՝ Բուչոն քաղաքի շուկայում։
Ոստիկանությունը ձերբակալել է վարորդին։ 60-ամյա տղամարդը նշել է, թե միջադեպի պատճառը մեքենայի ընթացքի կտրուկ արագացումն է եղել։
Իրավապահները հայտնել են, որ միջադեպի ժամանակ վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։